|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ցնցուղի թեմայով կառավարության աշխատակազմի տարածված հերթական ցինիզմը կրկին հիշեցնում է այն ասույթը, որ «բարոյականությունից ամենաշատը խոսում են անբարոյականները»: Կառավարություն կոչվածը վաղուց խփել է այդ ասույթի բոլոր ռեկորդները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Պետություն ու Հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից` պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտել:
Սրանց պետք է հիշեցնել, որ պետական միջոցները վատնողների, պետությանը «քցողների», խնայողությունները գողացողների ու դրանց վրա աչք փակողների մեղքը դատարանով ապացուցում ու դատում են, ոչ թե թեման վերածում են էժանագին կապիկության` անգրագետ մասսայի ազգակործան բարեհաճությունը գողանալու համար:
Սրանց պետք է նաև հիշեցնել, որ աշխարհում անխուսափելիորեն դատում են նաև այն իշխանություններին, ում կառավարման տարիներին կորցրել են պետության զգալի տարածքներ, տվել են չարդարացված հազարավոր զոհեր, թշնամուն են հանձնվել միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա և զինամթերք, կորցրել են հազարավոր բնակավայրեր, սրբավայրեր, մշակութային ժառանգության օբյեկտներ, ինչպես նաև հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող տնտեսական ահռելի ռեսուրսներ:
Մեյմունություններ անելու փոխարեն` ճիշտը պատմեք ժողովրդին: Ասեք, նաև որ ձեր հանցավոր ու դավադիր քաղաքականության պատճառով, շուտով Հայաստանը կարող է կանգնել նոր ռազմական բախման առջև»: