Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը հրաժարվեց Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքից՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նա նշեց, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել նրան առաջադրված մեղադրանքը:
Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է՝ գործով վճիռ կայացնելու:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Արտակ Գևորգյանը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է` անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով, 2015թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 01.30-ի սահմաններում, իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 104 հասցեում գործող` ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասներին և նման ձևով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որն արտահայտվել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով: