|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են: «Համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ իր գլխավորած գերատեսչությունը շարունակելու է համակարգում ստեղծված բոլոր լավ ավանդույթներն ու ծրագրերը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին և հարկադիր ծառայության բոլոր աշխատակիցներին՝ ԴԱՀԿ աշխատողի օրվա առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
«Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, և կառավարությունը՝ հանձին վարչապետի, միշտ պատրաստ է սատարելու ծառայությանն՝ իր առջև դրված խնդիրների իրականացման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: