Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսելով «Որոտան»-ի վաճառքի մասին կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ իրավունքով է կառավարությունը օտարել պետական գույքը: «Եթե այդ գումարը մուտք է գործելու պետական բյուջե, ինչո՞ւ այն չի ներկայացվում ԱԺ հավանությանը, եթե չի մուտքագրվելու բյուջե, ուրեմն նշեք այն մարդկանց կամ ձեռնարկությունների անունները, ում հաշվին փոխանցվելու է այդ գումարը»,-հարցրեց պատգամավորը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե կառավարությունը ոչինչ չի վաճառել: «Կառավարությունը կարող է բաժնեմասեր ունենալ: Դրա իրավունքը կառավարությունը ուներ, որևէ բաժնետոմս չի վաճառվել, «Որոտան» ՀԷԿ-ի տնօրինման տակ դեռ կան մի շարք գույքեր: Կառավարությունն է տնօրինում, օգտագործում պետական սեփականությունը»,-հայտարարեց նախարարը:
Լևոն Զուրաբյանը Հրայր Թովմասյանի պատասխանը լիակատար դեմագոգիա որակեց: «Օրենքում գրված է, որ պետական գույքը չի կարող մասնավորեցվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Եթե դուք որպես իրավաբան այս տեքստը չեք ընկալում, ապա իմացեք, ստացվում է, որ ով ինչ ուզել, արել է: Ցանակած պետական սեփականություն առանց օրենք պահելու և ԱԺ հաստատման վաճառել, դա հանցագործություն է»,-նշեց Զուրաբյանը:
Հրայր Թովմասյանն իր հերթին վստահեցրեց, որ անհեթեթություն ԱԺ բարձր ամբիոնից ոչ ոք մտադիր չէ հնչեցնել: «Տարրական գիտելիքների պակասն էլ որևէ պատգամավորի պատիվ չի բերում, որ չեք հասկանում տարրական բաներ: Լսելու ունալություններ էլ չունեք, դուք կընկնեք անհեթեթ վիճակում, երբ պետությունը ուզենա մեկ շկաֆ վաճառի, դիմի ձեր թույլտվությանը: Մեր երկրի դժբախությունն է, որ դուք այստեղից բարձրացնում եք նման հարցեր»,-բորբոքված հայտարարեց նախարարը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հրայր Թովմասյանին կոռեկտության կոչ արեց: «Կոռեկտ չի, չի կարելի էսպես պահել, ձեզ հանրությունն է լսում»,-ասաց նա: