|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի` խորհրդի կազմում պետք է ընդգրկված լինեն նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ:
Նախագիծը ներկայացնող` արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ կառավարությունը գրավոր նամակ է ուղարկելու ԱԺ նախագահին, որպեսզի նա էլ դիմի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ ներկայացնելու համար:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նախագծի ներկայացման ժամանակ խոսք խնդրեց և նշեց, որ եթե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պետք է ընդգրկվեն խորհրդում, ավելի ճիշտ կլինի, որ կառավարությունը ոչ թե ԱԺ նախագահին դիմի, այլ հենց ընդդիմադիր խմբակցություններին:
Հովհաննես Մանուկյանը պնդեց, որ ինքն այլ կարծիքի է և նախագծում ներկայացված տարբերակն ավելի ճիշտ է:
Հովիկ Աբրահամյանը նույնպես նշեց. «Ես էլ գտնում եմ, որ մենք ճիշտ ենք, որ պետք է դիմել ԱԺ նախագահին: Եվ, պարո'ն Թովմասյան, թեման փակեք արդեն»: