կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 08:11
Քաղաքական

Ի՞նչ պաշտոն կտան Հրայր Թովմասյանին

Ի՞նչ պաշտոն կտան Հրայր Թովմասյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։ Սակայն որոշումը դեռեւս վերջնական չէ, ու ՀՀԿ-ականների համար եւս պարզ չէ՝ արդյոք կլինի այդ նշանակումը, թե ոչ։ Իսկ խորհրդարանում, այդ լուրի մասին տեղեկանալով, իրարանցում է ստեղծվել, քանի որ ոչ ոքի «սրտով» չէ այդ նշանակումը։

 

Ոչ ոք չի պատկերացնում Հ. Թովմասյանի հետ իր աշխատանքը։ Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա կստացվի, որ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանից հենց այս պաշտոնն էր խնդրել, ինչպես ասում էր լրագրողներին՝ «ես գիտեմ, թե ինչ եմ ուզել հանրապետության նախագահից»»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: