կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 09:59
Հասարակություն

Ամեն կերպ փորձում են Հրայր Թովմասյանին դարձնել ՍԴ ցմահ նախագահ. «Հրապարակ»

Ամեն կերպ փորձում են Հրայր Թովմասյանին դարձնել ՍԴ ցմահ նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Գագիկ Հարությունյանը պատրաստ է անգամ մի քանի ամիս շուտ հեռանալ, որպեսզի Թովմասյանը հասցնի մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ նոր Սահմանադրությունը չի գործում, դառնալ ՍԴ նախագահ։ Բանն այն է, որ այժմ ՍԴ նախագահն ընտրվում է Աժ-ում՝ Աժ նախագահի ներկայացմամբ, իսկ նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ նախագահին ընտրելու են ՍԴ անդամները՝ իրենց կագմից։ Մեկ կարևոր նկատառում ևս. նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ-ում կարող են աշխատել ընդամենը 12 տարի, որից միայն 6 տարին կարող ես լինել նախագահ։ Այսինքն՝ ամեն կերպ պետք է հասցնել Թովմասյանին դարձնել ՍԴ ցմահ նախագահ, քանի դեռ նոր Սահմանադրությունն ուժի մեջ չի մտել»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։