կարևոր
6280 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-02 18:22
Իրավական

Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ

Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ

«Դատարանը թույլ չի տալիս հայտարարությամբ հանդես գալ որևէ մասնակցի։ Դատական նիստի կարգ է սահմանվում։ Բոլոր մասնակիցներն իրենց հայտարարությունները, միջնորդությունները կներկայացնեն նիստի ավարտից առաջ։ Պարոն Թովմասյան, խնդրում եմ ենթարկվել դատական նիստի կարգին և դատարանի կարգադրություններին։ Ձեզ հնարավորություն կտրվի հայտարարությամբ հանդես գալ դատարանի թույլտվությամբ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատական նիստի ընթացքում թույլ չտվեց Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ։

Երբ նախագահող դատավորը թույլ չտվեց Հրայր Թովմասյանին հանդես գալ հայտարարությամբ, նա հարցրեց՝ ինչ-որ բա՞ն է փոխվել մեր չորսուկես տարվա նիստերի ընթացքում․․․ դատավորը կրկին ընդհատեց ու ասաց, որ թույլ չի տալիս։ Հրայր Թովմասյանն ասաց՝ Դուք այստեղ իշխանություն ունեք, կարող եք չթողնել, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել։ Տաթևիկ Գրիգորյանն ասաց՝ նիստից առաջ կխոսեք․ Ձեզ հնարավորություն կտրվի։ Հրայր Թովմասյանը հարցրեց՝ նիստից առաջ․ ո՞ր նիստից առաջ։ Դատավորն ասաց, որ այսօր հնարավորություն կտրվի։

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել իր պաշտպանական ճառը։ Նա, նկատի ունենալով մեղադրանքը, ասաց․ «Հրայր Թովմասյանին վերաբերող գործողություն չկա։ Լրիվ ուրիշ անձանց գործողություններ են նկարագրված։ Հրայր Թովմասյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել երրորդ անձի գործողության համար»։