կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-04 11:26
Սպորտ

Անսպասելի արդյունքներ. փաստեր՝ 24-րդ տուրից

Անսպասելի արդյունքներ. փաստեր՝ 24-րդ տուրից

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց 24-րդ տուրը: Առաջնության ավարտին մնաց ընդամենը 2 տուր:


Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են այսպիսի հերթականությամբ`


1.

«Բանանց»

26

13

8

5

35

20

47

2.

«Արարատ»

26

12

8

6

28

17

44

3.

«Միկա»

26

11

10

5

32

24

43

4.

«Շիրակ»

26

11

8

7

41

29

41

5.

«Փյունիկ»

26

8

8

10

40

36

32

6.

«Գանձասար»

26

6

11

9

31

28

29

7.

«Ալաշկերտ»

26

6

5

15

35

65

23

8.

«Ուլիս»

26

6

4

16

18

41

22

 

«Բանանց»-ը դարձավ միանձնյա առաջատար: Ժոլտ Հոռնյակի սաները հաջորդ 2 խաղերում հաղթելուց հետո կհռչակվեն 2014-ի Հայաստանի չեմպիոն:


Մրցաշարային աղյուսակը եզրափակող «Ուլիս»-ը 1:0 հաշվով պարտվելուց հետո կարողացավ հաղթանակ տոնել չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկի՝ «Արարատ»-ի հետ խաղում:


«Արարատ»-ը 5-րդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթանակ տոնել:

 

Հետնապահներից մյուսը՝ «Ալաշկերտ»-ը, հաղթեց «Փյունիկ»-ին: Որքան էլ զարմանալի է, ալաշկերտցիները 5 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով 1-ը: «Փյունիկ»-ն ընթացիկ առաջնությունում դեռևս ոչ մի խաղում այսքան գոլ բաց չէր թողել, իսկ «Ալաշկերտ»-ն առաջին անգամ նման խոշոր հաշվով հաղթանակ տոնեց:


Հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց նաև ռմբարկուների պայքարում: Միհրան Մանասյանը այս տուրում դարձավ հեթ-տրիկի հեղինակ և  3 գոլով առաջ անցավ «Շիրակ»-ի հարձակվող Սերժ Դեբլեից: Մանասյանը իր ակտիվում ունի 16 գոլ:

 

Ռմբարկուների լավագույն հնգյակն այսպիսին է`

 

01

-

Միհրան Մանասյան «Ալաշկերտ»

16

02

-

Սերժ Դեբլե «Շիրակ»

13

       

03

-

Սարգիս Բալոյան «Փյունիկ»

10

04

-

Ալեքսանդր Ռակիչ  «Արարատ»

10

05

-

Գևորգ Նռանյան  «Արարատ»

9