Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի 4 հանդիպումներում խփվեց 10 գնդակ:
Այս տուրում ամենախոշոր հաշիվը գրանցվեց Գյումրիում, որտեղ «Շիրակ»-ը 4:1 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտ»-ի նկատմամբ:
Գյումրիում կայացած խաղն առանձնահատուկ էր նաև նրանով, որ առաջնության լավագույն ռմբարկուները մրցելու էին միմյանց դեմ` Սերժ Դեբլեն` «Շիրակ»-ից, և Միհրան Մանասյանը «Ալաշկերտ»-ից: Մինչ այս խաղը Մանասյանը խփած 13 գոլով գերազանցում էր Դեբլեին 2 գոլի առավելությամբ: Այս խաղում Դեբլեն դարձավ գոլի հեղինակ և արդեն Մանասյանին զիջում է 1 գոլով:
Այս տուրում միայն «Ուլիս»-ին և «Արարատ»-ին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները, համապատասխանաբար, «Բանանց»-ի և «Միկա»-ի հետ խաղերում:
«Միկա»-ն 9-րդ խաղում անընդմեջ պարտություն չկրեց: Թիմը վերջին 9 խաղում խփել է 14 գնդակ և բաց թողել 3-ը:
Եվ այսպես` առաջնության ավարտից 4 տուր առաջ չեմպիոնության համար խելահեղ պայքար է սպասվում: «Արարատ»-ը, «Բանանց»-ը և «Միկա»-ն այս պահի դրությամբ, կարելի է ասել, ունեն հավասար հնարավորություններ` դառնալու 2014-ի Հայաստանի չեմպիոն:
Իսկ ահա հաջորդ` 28-րդ տուրում, որը կկայանա ապրիլի 30-ին, «Շիրակ»-ը Գյումրիում կմրցի «Միկա»-ի հետ և հաղթանակի դեպքում նույնպես կներգրավվի չեմպիոնական պայքարի մեջ:
«Արարատ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Փյունիկ»-ի հետ: Առաջատարին լուրջ փորձություն է սպասվում` հաշվի առնելով թիմում տիրող ծանր հոգեբանական և լարված իրավիճակը: Կարելի է ենթադրել, որ Սարգիս Հովսեփյանի սաները կկարողանան միավորներ խլել առաջատարից:
Չեմպիոնության հավակնորդներից մեկը` «Բանանց»-ը, կմրցի «Ալաշկերտ»-ի հետ: «Ալաշկերտ»-ը, չնայած մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքին, այնուամենայնիվ, արդեն ապացուցել է, որ պատրաստ է հավասար պայքար մղել նույնիսկ առաջատարների հետ:
28-րդ տուր
30.04.14 |
«Արարատ» |
- |
«Փյունիկ» |
19:00 |
30.04.14 |
«Շիրակ» |
- |
«Միկա» |
17:00 |
30.04.14 |
«Ուլիս» |
- |
«Գանձասար» |
17:00 |
30.04.14 |
«Բանանց» |
- |
«Ալաշկերտ» |
17:00 |
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ