կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 14:59
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. 28-րդ տուրից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. 28-րդ տուրից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության  ավարտին մնացել է 4 տուր: Մրցաշարային աղյուսակում ոչինչ դեռ վերջնականապես հաստատված չէ:  Այս պահի դրությամբ միանգամից 4 թիմ ունի հնավորություն պայքարելու չեմպիոնության համար: Քառյակը եզրափակող «Շիրակ»-ը առաջատար «Արարատ»-ից հետ է մնում  5 միավորով:

 

Աղյուսակի ստորին հատվածում նույնպես հետաքրքիր պայքար է սպասվում: Վերջին տեղում ընթացող «Ուլիս»-ը «Ալաշկերտ»-ին զիջում է 4 միավորով:

 

 

1.

 

«Արարատ»

24

12

7

5

26

14

43

2.

«Բանանց»

24

11

8

5

30

19

41

3.

«Միկա»

24

10

10

4

30

21

40

4.

«Շիրակ»

24

10

8

6

38

26

38

5.

«Փյունիկ»

24

8

7

9

38

30

31

6.

«Գանձասար»

24

6

11

7

30

25

29

7.

«Ալաշկերտ»

24

5

5

14

30

62

20

8.

«Ուլիս»

24

4

4

16

15

40

16

 

Վաղը 28-րդ տուրի շրջանակներում կմրցեն հետևյալ թիմերը`

 

 

30.04.14

«Արարատ»

  -  

«Փյունիկ»

19:00

30.04.14

«Շիրակ»

  -  

«Միկա»

17:00

30.04.14

«Ուլիս»

  -  

«Գանձասար»

17:00

30.04.14

«Բանանց»

  -  

«Ալաշկերտ»

17:00

 

Սպասվում է, որ այս տուրում բոլոր հանդիպումներն էլ հետաքրքիր ընթացք են ունենալու:

 

Այնուամենայնիվ, տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակ»-ը կմրցի «Միկա»-ի հետ: Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնությունում «Շիրակ»-ի և «Միկա»-ի միջև կայացած բոլոր 3 հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով (2:2, 1:1, 1:1):  

 

«Արարատ»-«Փյունիկ»

 

«Արարատ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Փյունիկ»-ի հետ: «Փյունիկ»-ը այս առաջնությունում դեռևս չի կարողացել հաջող հանդես գալ «Արարատ»-ի դեմ խաղերում: Թիմը պարտվել է բոլոր 3 հանդիպումներում (1:0, 2:0, 1:0): Այնուհանդերձ, վերջին շրջանում «Արարատ»-ի անկայուն ելույթներից և թիմում տիրող իրավիճակից կարելի է ենթադրել, որ «Փյունիկ»-ը կկարողանա հաջող հանդես գալ առաջատարի հետ խաղում:

 

«Բանանց»-«Ալաշկերտ»

 

 

«Բանանց»-ը սեփական մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին: 1-ին և 3-րդ խաղաշրջաններում թիմերի  միջև հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ ահա 2-րդ խաղաշրջանում «Բանանց»-ը 7 անպատասխան գնդակ է ուղարկել ալաշկերտցիների դարպասը:

 

«Ուլիս»-«Գանձասար»

 

 «Ուլիս»-ի ու «Գանձասար»-ի նախորդ դիմակայություններում գրանցվել են տարբեր արդյունքներ: Առաջին խաղում կապանցիները սեփական հարկի տակ հաղթել են նվազագույն հաշվով, իսկ 2-րդում գրանցվել է 0:0 հաշիվ:  3-րդ խաղաշրջանում «Ուլիս»-ը հաղթել է 2:0 հաշվով: