կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-02 21:48
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. 24-րդ տուրից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. 24-րդ տուրից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 տուր: Թիմերն այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակում ունեն հետևյալ դասավորությունը`


1.

«Բանանց»

25

12

8

5

32

19

44

2.

«Արարատ»

25

12

8

5

27

15

44

3.

«Շիրակ»

25

11

8

6

40

26

41

4.

«Միկա»

25

10

10

5

30

23

40

5.

«Փյունիկ»

25

8

8

9

39

31

32

6.

«Գանձասար»

25

6

11

8

30

26

29

7.

«Ալաշկերտ»

25

5

5

15

30

64

20

8.

«Ուլիս»

25

5

4

16

16

40

19

                          

                                                                                     

Հաջորդ 24-րդ տուրում կհանդիպեն հետևյալ թիմերը.

 

 

03.05.14

«Արարատ»

  -  

«Ուլիս»

19:00

03.05.14

«Ալաշկերտ»

  -  

«Փյունիկ»

19:00

03.05.14

«Բանանց»

  -  

«Շիրակ»

17:00

03.05.14

«Գանձասար»

  -  

«Միկա»

17:00

 

 

«Բանանց»- «Շիրակ».

Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Բանանց» մարզադաշտում: «Շիրակ»-ը հաղթանակի դեպքում մեծ շանսեր կունենա չեմպիոնությունը պահպանելու: Ընթացիկ առաջնությունում «Բանանց»-ի և «Շիրակ»-ի առաջին դիմակայությունում հաղթել են Գյումրեցիները 2:1 հաշվով, իսկ մյուս 2 խաղերում նվազագույն հաշվով հաղթել են Երևանցիները: Հաղթանակի դեպքում  «Շիրակ»-ը միավորներով կհավասարվի «Բանանց»-ին:  Վերջին 2 տուրերում Գյումրեցիները մրցելու են «Ուլիս»-ի և «Արարատ»-ի հետ, իսկ «Բանանց»-ին սպասում են «Միկա»-ն և «Փյունիկ»-ը:

 

 

«Արարատ»- «Ուլիս».

Առաջատարներից մյուսը՝ «Արարատ»-ը սեփական հարկի տակ կմրցի ետնապահ «Ուլիս»-ի հետ:  «Արարատ» ակումբի ղեկավարության կողմից խոսք տված մեծ պարգևավճարներից և «Փյունիկ»-ի հետ խաղից հետո կարելի է ենթադրել, որ արարատցիները խնդիրների չեն ունենա ետնապահի հետ խաղում, թեև «Ուլիս»-ն արդեն ապացուցել է, որ պետք չէ իրեն թերագնահատել: Ընթացիկ առաջնությունում այս թիմերի միջև կայացած բոլոր խաղերում հաղթել են արարատցիները՝ 1:0, 2:0 և 1:0 հաշիվներով:

 


«
Ալաշկերտ»- «Փյունիկ».

Այս թիմերի դիմակայությունում բացահայտ առավելություն ունեն փյունիկցիները: Սարգիս Հովսեփյանի սաները հաղթել են 3:1, 5:0 և 5:1 հաշիվներով: «Ալաշկերտ»-ը պայքարում է 7-րդ հորիզոնականում իր տեղը պահպանելու համար:

 

«Գանձասար»- «Միկա».

«Միկա»-ն և «Գանձասար»-ը դեռևս չեն կարողացել պարզել հաղթողին: Առաջին 2 խաղերում թիմերը փոխանակել են մեկական գնդակ, իսկ 3-րդ խաղաշրջանում թիմերի դիմակայությունն ավարտվել է 0:0 հաշվով:  «Միկա»-ն հաղթանակի դեպքում կպահպանի շանսերը՝ չեմպիոնության համար: