կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 15:02
Սպորտ

Ֆուտբոլ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրից առաջ

Ֆուտբոլ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հետաձգված խաղերից հետո «Բանանց»-ը, որն այս տարի հանդես էր գալիս 100 տոկոսանոց արդյունքով, առաջին պարտությունը կրեց «Միկա»-ից: «Միկա»-ն հաղթանակից հետո շրջանցեց «Փյունիկ»-ին եւ դուրս եկավ 4-րդ հորիզանական, իսկ «Ալաշկերտ»-ը լքեց վերջին հորիզոնականը` թողնելով այն «Ուլիս»-ին:

 

Թիմերը մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետևյալ հերթականությամբ`

 

1.

«Արարատ»

20

11

6

3

24

10

39

2.

 «Բանանց»

20

9

7

4

25

14

34

3.

«Շիրակ»

20

9

6

5

32

22

33

4.

 «Միկա»

20

7

9

4

21

19

30

5.

 «Փյունիկ»

20

7

6

7

34

25

27

6.

«Գանձասար»

20

5

9

6

27

22

24

7.

 «Ալաշկերտ»

20

4

3

13

22

55

15

8.

«Ուլիս»

20

3

4

13

12

30

13

 

21-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին և 13-ին:  Տուրի մեկնարկային օրը «Միկա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Շիրակ»-ին, իսկ «Փյունիկ»-ը` «Արարատ»-ին: Ապրիլի 13-ին «Գանձասար»-ը Կապանում կմրցի «Ուլիս»-ի հետ, իսկ «Բանանց»-ը կհյուրընկալվի «Ալաշկերտ»-ին:

 

«Արարատ»-«Փյունիկ»

 

Հատկանշական է, որ առաջնության առաջատար «Արարատ»-ը այս տարի անցկացրած 6 հանդիպումներից հաղթել է ընդամենը 2-ում, այն էլ հետնապահներին` «Ուլիս»-ին և «Ալաշկերտ»-ին: Խաշմանյանի սաները կրել են 1 պարտություն, իսկ մնացած խաղերն ավարտել ոչ-ոքի:


«Փյունիկ»-ը տոնել է 3 հաղթանակ, 2 խաղում կրել պարտություն, մնացած հանդիպումներն ավարտել ոչ-ոքի:


Նախորդ 2 խաղաշրջաններում էլ առավելության են հասել արարատցիները` առաջին խաղաշրջանում` 1:0, իսկ 2-րդ-ում` 2:0 հաշվով:

 

«Միկա»-«Շիրակ»

 

«Միկա»-ն այս տարվա անցկացրած 6 խաղերից հաղթել է 3-ում, 2 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 1 պատություն` «Փյունիկ»-ից:


«Շիրակ»-ը նույնպես ունի 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, և մեկ պատություն: Բիչախչյանի սաներն այս տարվա խաղերում պարտվել են  միայն «Բանանց»-ին:  


Հետաքրքիր է, որ նախորդ 2 խաղաշրջաններում թիմերը 2 խաղերն էլ ավարտել են արդյունավետ ոչ-ոքիներով: 7-րդ տուրում թիմերը փոխանակել են մեկական գնդակ, իսկ 2-րդ խաղաշրջանի 14-րդ տուրում գրանցվել է 2:2 հաշիվ:

 

«Ալաշկերտ»-«Բանանց»

 

19-րդ տուրի հետաձգված խաղերում 2 թիմերն էլ անակնկալ գրանցեցին: «Ալաշկերտը» անընդմեջ պարտություններից հետո հաղթեց «Գանձասար»-ին, իսկ «Բանանց»-ը անընդմեջ հաղթանակներից հետո պարտվեց «Միկա»-ին: Այս մրցաշրջանում թիմերի  առաջին խաղում գրանցվել է 2:2 հաշիվ, իսկ 2-րդ-ում «Բանանց»-ը 7 անպատասխան գնդակ է ուղարկել ալաշկերտցիների դարպասը:

 

«Գանձասար»-«Ուլիս»

 

Մրցաշարային աղյուսակը եզրափակող «Ուլիս»-ը պարտվել է այս տարվա բոլոր խաղերում, իսկ կապանցիները կրել են 2 պարտություն` մնացած բոլոր խաղերն ավարտելով ոչ-ոքի արդյունքով: Մրցաշրջանի առաջին խաղում «Գանձասար»-ը հաղթել է նվազագույն հաշվով, իսկ 2-րդում գրանցվել է գոլազուրկ արդյունք:

 

Եվ այսպես` 21-րդ տուրից հետո պայքարը չեմպիոնության համար առավել կսրվի, եթե «Փյունիկ»-ը կարողանա միավորներ խլել «Արարատ»-ից, իսկ «Ալաշկերտ»-ը` «Բանանց»-ից: 

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ