Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 23-ին և 24-ին տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները: 3 խաղ տեղի կունենա մայրաքաղաքում, 1-ը՝ Կապանում:
23.08.14 «Ուլիս»-«Արարատ»
«Միկա»-«Բանանց»
24.08.14 «Փյունիկ»-«Շիրակ»
«Գանձասար»-«Ալաշկերտ»
«Ուլիս»-«Արարատ». Հանդիպումը տեղի կունենա «Նաիրի» մարզադաշտում: Նորացված «Ուլիս»-ը անցկացրած 2 հանդիպումներից հետո պարտություն չի կրել: Առաջին խաղում թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Բանանց»-ի նկատմամբ, իսկ երկրորդ խաղում գոլազուրկ արդյունք արձանագրվեց Կապանի «Գանձասար»-ի հետ արտագնա խաղում: «Արարատ»-ը շարունակում է անկումը, անցկացրած 3 խաղերում թիմը կրել է 3 պարտություն: բաց է թողել 8 գնդակ, խփել՝ 3-ը:
«Միկա»-«Բանանց». «Բանանց»-ն անցկացրած 2 հանդիպումից հետո ունի 4 միավոր: «Միկա»-ն անցկացրած 3 խաղերից հետո ունի 1 միավոր: Միկայականները 0:0 հաշվով են ավարտել հանդիպումը «Ալաշկերտ»-ի հետ: 4-րդ տուրում կայանալիք խաղում անկասկած Արամ Ոսկանյանի սաները սեփական հարկի տակ կանեն ամեն ինչ, որպեսզի տոնեն ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը, իսկ չեմպիոնները «Արարատ»-ին 3:0 հաշվով հաղթելուց հետո հոգեբանական մեծ առավելությամբ կմոտենան խաղին:
«Փյունիկ»-«Շիրակ».«Փյունիկ»-ի և «Շիրակ»-ի միջև հանդիպումները միշտ էլ մեծ հետաքրքրվածությամբ են սպասվում: Թիմերն ընթացիկ առաջնությունում անկացրել են 2-ական հանդիպում, և ունեն գրեթե հավասար արդյունքներ: «Շիրակ»-ը 2 խաղում տոնել է 2 հաղթանակ, և խփել 3 գնդակ («Արարատ»-«Շիրակ»՝ 0:2, «Շիրակ»-«Միկա»՝ 1:0): «Փյունիկ»-ը նույնպես անցկացրած 2 խաղերում 2 հաղթանակ է տոնել(«Փյունիկ»-«Գանձասար»՝ 2:0, «Ալաշկերտ»-«Փյունիկ»՝ 0:2), սակայն Սարգիս Հովսեփյանի սաները խփել են 5 գնդակ, ինչի շնորհիվ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
«Գանձասար»-«Ալաշկերտ». «Գանձասար»-ն անցկացրած 3 խաղերից հետո ունի 4 միավոր: Հարկ է նշել, որ թիմը սեփական հարկի տակ դեռևս պարտություն չի կրել: Առաջին տուրում կապանցիները սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել են «Միկա»-ին, 2-րդ տուրում արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ են ընդունել դարպասը «Փյունիկ»-ի հետ խաղում, իսկ 3-րդ տուրում սեփական հարկի տակ 0:0 են ավարտել հանդիպումը «Ուլիս»-ի հետ:
Նույն արդյունքներն ունի նաև «Ալաշկերտ»-ը: Առաջին տուրում «Արարատ»-ին 3:2 հաշվով հաղթելուց հետո Գյուլբուդաղյանցի սաները ոչ-ոքի են խաղացել «Միկա»-ի հետ, և 2:0 հաշվով պարտվել «Փյունիկ»-ին:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ