Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղը կկայանան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները: 27-րդ տուրը նախատեսված էր անցկացնել մայիսի 25-ին, սակայն այդ օրերին Հայաստանի հավաքականը պետք է նախապատրաստվի ընկերական խաղերի, ինչի պատճառով առաջնության վերջին 2 տուրերը կկայանան նախատեսվածից շուտ:
Եվ այսպես` վաղը կմրցեն հետևյալ զույգերը`
23.04.14 |
«Ալաշկերտ» |
- |
«Արարատ» |
18:00 |
23.04.14 |
«Փյունիկ» |
- |
«Շիրակ» |
18:00 |
23.04.14 |
«Գանձասար» |
- |
«Բանանց» |
16:00 |
23.04.14 |
«Միկա» |
- |
«Ուլիս» |
16:00 |
Հիշեցնենք, որ 27-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը՝
1. |
«Արարատ» |
22 |
12 |
6 |
4 |
26 |
12 |
42 |
2. |
«Բանանց» |
22 |
10 |
8 |
4 |
29 |
17 |
38 |
3. |
«Շիրակ» |
22 |
9 |
8 |
5 |
33 |
23 |
35 |
4. |
«Միկա» |
22 |
8 |
10 |
4 |
24 |
21 |
34 |
5. |
«Փյունիկ» |
22 |
7 |
6 |
9 |
35 |
28 |
27 |
6. |
«Գանձասար» |
22 |
5 |
10 |
7 |
27 |
24 |
25 |
7. |
«Ալաշկերտ» |
22 |
5 |
4 |
13 |
29 |
58 |
19 |
8. |
«Ուլիս» |
22 |
4 |
4 |
14 |
15 |
35 |
16 |
«Փյունիկ»-«Շիրակ»
Տուրի կենտրոնական «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Նախորդ 3 մրցաշրջաններում 2 անգամ առավելության են հասել գյումրեցիները: Վարդան Բիչախչյանի սաները հաղթել են 2-րդ և 3-րդ խաղաշրջաններում, համապատասխանաբար, 2:1 և 3:1 հաշիվներով: Առաջին խաղաշրջանում հաջողությունն ուղեկցել է փյունիկցիներին: Նրանք 2 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը:
«Ալաշկերտ»-«Արարատ»
Ալաշկերտը «Հրազդան» մարզադաշտում կմրցի առաջատար «Արարատ»-ի հետ: Թիմերի նախորդ 3 դիմակայություններում բացահայտ առավելություն ունեն արարատցիները: Աբրահամ Խաշմանյանի սաները անցած 3 խաղաշրջաններում հաղթել են մրցակցին 5:0, 3:0 և 1:0 հաշիվներով:
«Գանձասար»-«Բանանց»
Կապանում տեղի «Գանձասար»-ը կմրցի չեմպիոնության համար պայքարող թիմերից մեկի՝ «Բանանց»-ի հետ: Առաջին խաղաշրջանում թիմերը չեն պարզել հաղթողին: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: 2-րդ խաղաշրջանում կապանցիները հաղթել են 2:1 հաշվով, իսկ 3-րդում հաջողությունն ուղեկցել է «Բանանց»-ին, ովքեր հաղթել են նվազագույն հաշվով:
«Միկա»-«Ուլիս»
«Միկա»-ն սեփական հարկի տակ կընդունի հետնապահ «Ուլիս»-ին: Թիմերի միջև առաջին դիմակայությունում գրանցվել է արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1: 2-րդ և 3-րդ խաղաշրջաններում հաղթել են միկայականները՝ համապատասխանաբար, 2:1 և 1:0 հաշիվներով: