Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղը կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրը: Տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին և 17-ին: Վաղը տեղի կունենա երկու հանդիպում: Կապանում տեղի «Գանձասար»-ը կհյուրընկալի «Ուլիս»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը Երևանի «Նաիրի» մարզադաշտում կմրցի «Փյունիկ»-ի հետ: Օգոստոսի 17-ին «Շիրակ»-ը Գյումրիում կընդունի «Միկա»-ին, իսկ չեմպիոն «Բանանց»-ը կհյուրընկալի «Արարատ»-ին:
«Գանձասար»-«Ուլիս». 2 թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 3 միավոր, սակայն «Ուլիս»-ը մեկ խաղ քիչ է անցկացրել: Կապանցիները առաջնությունում հաջող մեկնարկից հետո (Գանձասար-Միկա՝ 2:1) 2-րդ տուրում 2:0 հաշվով պարտվել են «Փյունիկ»-ին: Իսկ ահա նոր կազմավորված «Ուլիս»-ը վստահ մեկնարկեց մրցաշրջանը՝ նվազագույն հաշվով հաղթելով գործող չեմպիոն «Բանանց»-ին: Այնուամենայնիվ, կապանցիներն արդեն այս մրցաշրջանում էլ են հասցրել ապացուցել որ սեփական հարկի տակ երկրպագուների աջակցության ներքո կրկնապատկված ուժերով են հանդես գալիս.
«Ալաշկերտ»-«Փյունիկ». «Ալաշկերտ»-ի ցույց տված արդյունքներն արդեն ապացուցում են, որ Արմեն Գյուլբուդաղյանցին հաջողվել է ստեղծել մարտունակ ու կարգապահ թիմ: Անցած մրցաշրջանի հետնապահը կարողացել է 3:2 հաշվով հաղթել «Արարատ»-ին, և հյուրընկալվելիս 0:0 հաշվով ավարտել հանդիպումը «Միկա»-ի հետ: «Փյունիկ»-ն իր հերթին անցկացրել է մեկ խաղ: Թիմը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Գանձասար»-ի դարպասը:
«Շիրակ»-«Միկա». «Շիրակ»-ը նույնպես անցկացրել է մեկ հանդիպում: Գյումրեցիները Երևանում կարողացել են 2 անպատասխան գնդակ ուղարկել «Արարատ»-ի դարպասը: «Միկա»-ն անցկացրած 2 խաղերից հետո դեռևս չի կարողացել հաղթանակ տոնել: Արամ Ոսկանյանի սաները առաջին տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտվել են «Գանձասար»-ին, իսկ 2-րդ տուրում սեփական հարկի տակ 0:0 հաշվով են ավարտել հանդիպումը «Ալաշկերտ»-ի հետ: Հարկ է նշել, որ Գյումրիում միկայականներին դժվարին փորձություն է սպասվում, քանի որ գյումրեցի երկրպագուների աջակցության ներքո Շիրակը առավելագույն ուժերը կներդնի մարզադաշտում:
«Բանանց»-«Արարատ». 2 թիմերն էլ դեռևս հաղթանակներ չեն տոնել ընթացիկ մրցաշրջանում: Ի տարբերություն «Արարատ»-ի, չեմպիոնը անցկացրել է 1 խաղ՝ նվազագույն հաշվով պարտվելով «Ուլիս»-ին: «Արարատ»-ը պատվել է «Ալաշկերտ»-ին և «Շիրակ»-ին համապատասխանաբար 3:2 և 2:0 հաշիվներով: Այս խաղում անկասկած կտեսնենք լարված և դիտարժան ֆուտբոլ, քանի որ 2 թիմերն էլ անելու են առավելագույնը, որպեսզի տոնեն իրենց անդրանիկ հաղթանակը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ