Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 26-ին և 27-ին կկայանա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը, որի շրջանակներում կմրցեն հետևյալ թիմերը`
27.04.14 |
«Փյունիկ» |
- |
«Գանձասար» |
19:00 |
27.04.14 |
«Ուլիս» |
- |
«Բանանց» |
17:00 |
26.04.14 |
«Միկա» |
- |
«Արարատ» |
17:00 |
26.04.14 |
«Շիրակ» |
- |
«Ալաշկերտ» |
17:00 |
«Շիրակ»- «Ալաշկերտ»
Գյումրիում «Շիրակ»-ը կմրցի վերջին շրջանում հաջող հանդես եկող «Ալաշկերտ»-ի հետ: Թիմերի նախորդ դիմակայություններում առավեություն ունեն գյումրեցիները: Առաջին խաղաշրջանում թիմերը փոխանակել են մեկական գնդակ: 2-րդ խաղում գյումրեցիները հաղթել են խոշոր` 5:2, իսկ 3-րդ խաղաշրջանում՝ 2:1 հաշվով:
«Միկա»- «Արարատ»
Տուրի կենտրոնական խաղում «Միկա»-ն սեփական հարկի տակ կընդունի առաջատար «Արարատ»-ին, որին հաղթելու դեպքում միավորների տարբերությունը վերջիններիս նկատմամբ կհասցնի 3-ի: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը միմյանց միջև տեղի ունեցած հանդիպումներում ունեն հավասար արդյունք: Առաջին խաղում «Միկա»-ն հաղթել է նվազագույն հաշվով, երկրորդում նույն հաշվով հաղթել է «Արարատ»-ը, իսկ երորդ խաղաշրջանում թիմերը փոխանակել են մեկական գնդակ:
«Ուլիս»- «Բանանց»
«Բանանց»-ը կհյուրընկալվի «Ուլիս»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Ժոլտ Հոռնյակի սաները 1-ին և 3-րդ խաղաշրջաններում հաղթել են, համապատասխանաբար, 2:1 և 2:0 հաշիվներով, իսկ ահա 2-րդ խաղաշրջանում հաջողությունն ուղեկցել է ուլիսցիներին` նրանք հաղթել են նվազագույն հաշվով:
«Փյունիկ»- «Գանձասար»
Այս տուրում թիմերը կմրցեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին խաղաշրջանում կապանցիները սեփական հարկի տակ պարտվել են 3:2 հաշվով, իսկ 2-րդ և 3-րդ խաղաշրջաններում գրանցվել են, համապատասխանաբար, 2:2 և 0:0 հաշիվներ: