|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում խիստ քննադատության ենթարկեց Հովիկ Աբրահամյանին` խոսելով կուտակայինի թեմայի մասին: Նրա խոսքով` նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կուտակայինի հարցում ճարպկություն ցուցաբերելով, փորձում է քաղաքական խաբս տալ հարցի լուծումից:
«Վարչապետը մի բան է ասում, պատգամավորները` այլ բան: Մի հատ կողմնորոշվեք: Խաչաձև հարցաքննությունների արդյունքում միայն կարողանում ենք հասկանալ, թե ով ինչ է ուզում ասել»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ վարչապետի տաղանդը բացահայտվում է կառավարության առջև բողոքի ցույցերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը կասի` ախպե'ր ջան, թող չփոխանցեն, ես ի՞նչ անեմ:
«Կառավարության խոստումների մեջ կշիռ չկա, գյոլ չկա: Խաբելով, ֆռցնելով, խոստանալով-չանելով, իջնել-խոսալով, թատրոններ անելով` Հովիկ Աբրահամյանը կասի` ես էլ եմ դեմ: Այո, դեմ եք, բայց անում եք հակառակը…»,- հայտարարեց Փաշինյանը: