Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
«Վերևում նստած չարիքի օրինակը հայելաբար արտացոլվում է մեր կյանքում։ Մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ նա կարող է ստել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է խաբել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է ուժ կիրառել, ջարդել, փշրել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է 40 մեքենաներով գնալ ու փողոցում մարդ սպանել, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է փողոցում թքել մարդկանց վրա, ես չեմ կարող, ինչո՞ւ նա կարող է մարդկանց զրպարտել, ես չեմ կարող»,-Աջափնյակում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանըը ընդգծելով նաև հետևյալը․ «Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք հանդիպումներ են ունեցել նեռի հետ և համաձայնեցրել են, որ այս պահին խաղաղության պայմանագրում «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բայց փոխարենը պարտադրում են, որպեսզի Սահմանադրությունը փոխվի։ Ու այս մարդիկ ցնծում են, փորձում են ցույց տալ, որ ձեռքբերում են ունեցել, իբր «Զանգեզուրի միջանցք»-ը չտվեցին, բայց փոխարենն ամբողջ պետությունն են հանձնում»,-ասաց Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։