Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հոկտեմբերի 1-ին մեկնարկել է «ՀայՖեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնը: Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ փառատոնի ընթացքը հաջող է անցնում, հանդիսատեսը հետաքրքրված է ներկայացումներով:
«Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս տարի փառատոնին մասնակցում են երկու թատրոն տարբեր երկրներից, բայց նույն անուններով` «Կենդանի պատկեր»` Մեծ Բրիտանիայից և Հունգարիայից»,- ասաց Ղուկասյանը` հավելելով, որ հույս ունի, որ փառատոնի հետագա ընթացքը նույնպես մարդաշատ կլինի. «Հույս ունեմ, որ դրսից եկած հյուրերը Հայաստանից կգնան նորից գալու ցանկությամբ, թեեւ մենք հիմնականում նույն թատերախմբերին չենք հրավիրում»:
Նշենք, որ փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել են 18 երկրի 200 մասնակիցներ և հյուրեր` արվեստագետներ, արտմենեջերներ, թատերագետներ: Հյուրերի հիմնական մասը Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից և Ֆինլանդիայից է: Երևանյան տասը բեմահարթակներում կցուցադրվի մոտ 50 ներկայացում:
Փառատոնն իր ընթացքը կշարունակի մինչև հոկտեմբերի 8-ը: Ներկայացումների մուտքն ազատ է: