կարևոր
3673 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 14:45
Քաղաքական

Սրանք ձեզ խաբելով, բթացնելով, մոլորացնելով տանում են նոր ցեղասպանության և կոտորածի․ Իշխան Սաղաթելյան

Օրվա իշխանությունը հետևողականորեն իր օտարերկրյա գործակալական ցանցով փորձում է հանրությանը տրամադրել, որ այլ ելք ու ճանապարհ չկա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ նարկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նրանք ասում են, որ պայքարելով Արցախի համար, կկորցնենք նաև Հայաստանը՝ կունենանք նոր զոհեր, նոր կորուստներ, անընդհատ հասարակությանը դրդում են հուսահատության, բարոյալքության, որ իրենց դավաճանական ծրագիրը կարողանան հասցնել ավարտին։ Այս իշխանության քաղաքական գիծը դա է։ Բայց հասարակությունը պետք է հասկանա, որ սա միայն Արցախի հարցը չէ։ Կորցնելով Արցախը՝ կկորցնենք նաև Հայաստանը։ Իրենք ասում են` եկեք Արցախը տանք՝ Հայաստանը փրկենք, բայց Արցախը տալով կորցնելու ենք Հայաստանը, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն»։

Պատգամավորը նշեց, որ իրենք պետք է ՀՀ քաղաքացիներին սա  հասկացնեն․

«Սրանք ձեզ խաբելով, բթացնելով, մոլորացնելով տանում են նոր ցեղասպանության և կոտորածի։ Արցախը զիջելով` թշնամու զորքերը և խրամատները մոտեցնելու ենք Երևանին, հետևաբար սա պայքար չէ մենակ Արցախի համար, սա առաջին հերթին պայքար է Հայաստանի համար»,- ասաց նա։

Առավել մանրամասն` տեսանյութում: