|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ առաջ Բաղրամյան պողոտա եկավ Վարդան Մակինյան ներկայացած մի երիտասարդ, ով մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և հայտարարեց, որ ընդամենը րոպեներ առաջ է բաց թողնվել ոստիկանության Կենտրոնի բաժնից: Երիտասարդը նշեց, որ երեկ` մոտավորապես 23:00-ին, իրեն Ազատության հրապարակից խաբելով նստեցրել են ոստիկանական մեքենա և բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Օսիպյանը նշեց, որ ինքն այդ դեպքի մասին որևէ տեղեկություն չունի:
Երիտասարդն ասաց նաև, որ իրեն զրուցելու պատրվակով մոտեցել է ոստիկանության գնդապետ, ով, ինչպես նշեց երիտասարդը, իրեն բրթբրթելով մտցրել է ոստիկանական մեքենան և տարել բաժին: Նա ասաց նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իր գրպանից որոշակի գումար է ընկել, իսկ ոստիկանները թույլ չեն տվել իրեն վերցնել այդ գումարը: Ըստ երիտասարդի՝ ոստիկանները երեկ, իրենից բացի, բերման են ենթարկել ևս հինգ հոգու, սակայն տեղյակ չէ՝ մյուսները բա՞ց են թողնվել, թե՞ ոչ: