կարևոր
4939 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 18:18
Հասարակություն

Խաբելով ուզեցին սամանազատում սկսեն, բայց մարդիկ հասկանալով ոտքի կանգնեցին․ պահեստազորի գնդապետ

«Ամեն ինչը սկսեց նրանից, որ ճանապարհ գծագրողներն առավոտյան ժամանել են գյուղ,  փորձել են ճանապարհը գծագրեն․․․ Խաբելով ուզեցին սամանազատում սկսեն, բայց մարդիկ հասկանալով ոտքի կանգնեցին»,-Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

Նշենք, որ երեկվանից Կիրանցի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի նշան Տավուշի գյուղերը հանձնելու Փաշինյանի որոշման դեմ բողոքի։

Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:

Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ: