|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ապրիլի 10-ից մայիսի 2-ը, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ, կանցկացվի «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը` «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո: Այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր /պետական և մասնավոր/:
Փառատոնին մարզային այցերի ու դիտումների շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։ Ընդունված ձևաչափի համաձայն` յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որոնց նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև, ինչպես նաև ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ: