կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 21:11
Մշակույթ

Կոչ եմ անում հետ կանգնել այս որոշումից. Վարդան Պետրոսյանը՝ երկու թատրոններ միացնելու ԿԳՄՍՆ որոշման մասին

Կոչ եմ անում հետ կանգնել այս որոշումից. Վարդան Պետրոսյանը՝ երկու թատրոններ միացնելու ԿԳՄՍՆ որոշման մասին

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն ։  Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ։

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն ։  Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ ։

Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում ։ 

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»։