|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի խոսքով` եղեռնը բոլոր ազգերի համար մեծ ողբերգություն է այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունը հայերի համար: Նա ընդգծում է, որ հայ ազգը պետք է համախմբված լինի ինչպես հայոց բանակի, այնպես էլ նախագահի ու պետականության կողքին, որպեսզի կերտենք հզոր Հայաստան:
Թուրքայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության թեմայով Խաչիկ Ասրյանը լուրջ չի ընդունել, որովհետև, ըստ նրա, Էրդողանն ունեցել է հնարավորություն իր պաշտոնավարման տարիների ընթացքում ընդունելու Հայոց ցեղասպանությունը, սակայն դա չի արել: Հիմա, երբ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին ենք, Էրդողանը փորձում է ձևական հայտարարություններ անել:
«Ինչ վերաբերում է սուլթանիզմի ճանապարհով առաջնորդվող Էրդողանին կամ նրա հայտարարություններին, ես դրանց չեմ հավատում: Դրանք երազախաբություններ են, որովհետև այսօր Թուրքիան, ի դեմս Էրդողանի, գնում է մի ճանապարհով, որը սուլթանիզմ է»,- ասաց Խաչիկ Ասրյանը:
Հարցին` թե ի՞նչ են անում իշխանությունները, որպեսզի արտագաղթ չլինի, իսկ երկիրը հզորանա, նա պատասխանեց. «Դուք տալիս եք հարց, որին ես իրավասու չեմ պատասխանել»: