|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Շուրջ 20 տարի Հայկական բարձրավանդակում տիրում է ո'չ խաղաղություն, ո'չ պատերազմ իրավիճակը, որի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունենում միջադեպեր, շատ դեպքերում` մահացու, հատկապես` ոսոխի կողմից դավադիր ու աննպատակ հարձակումների արդյունքում` մարտիրոսացված հերոսների տեսքով, որոնց մահը ողբում ենք մենք` ազգովի. Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հայոց արծիվներ» հայրենակցական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը:
«Ես գրեթե ամեն օր շփվում եմ մեր զինվորների ու սպաների հետ ու ականատես եմ լինում մեր ապուպապերի` դարեր ի վեր երազած հայոց բանակի անընդհատ հզորացմանը, որն էլ ահուսարսափի մեջ է պահում հորինված ադրբեջանցիների կացնասեր սաֆարովյան փափկասուն ղեկավարներին»,- ասում է Խաչիկ Ասրյանը:
Նա վստահ է, որ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, կառավարության և իշխանության մարմինները ներկայացնողների զգալի մասը վերցնելու է զենքը և պաշտպանելու է սահմանները, որովհետև կառավարության մեջ այնպիսի մարդիկ են աշխատում, որոնք շատ լավ են գիտակցում ՀՀ պաշտպանությունը: «Եթե լինելու է այդ արհավիրքը` հայ-ադրբեջանական պատերազմը, որը լինելու է Ադրբեջան կոչվող պետության կործանումը, ուրեմն թող լինի հենց այսօր, հենց հիմա, այլ ոչ թե բաժին հասնի մեր զավակներին»,- ասաց Խաչիկ Ասրյանը: