|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկվանից հանրությունը բուռն քննադատության է արժանացրել Սերժ Սարգսյանի հրամանագրերից մեկը, որով ամերիկահայ երգիչ Արմենչիկը արժանացավ վաստակավոր արտիստի կոչման:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը լրագրողների հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց. «Միշտ էլ անթույլատրելի է եղել քննարկել հայոց նախագահի հրամանագրերը` անկախ բովանդակությունից, որովհետև անձամբ ես բացառիկ վստահություն ունեմ նախագահի որոշումների հանդեպ: Շատ լավ գիտակցում եմ` հանրապետության նախագահն այն անհատն է, ով լուրջ ճանապարհ է անցել` ազգային-ազատագրական պայքարից, բանակաշինությունից սկսած մինչև այսօր: Դա նշանակում է, որ նախագահի որոշումները քննարկելի չեն ինձ համար»:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Արմենչիկի երգերը Խաչիկ Ասրյանի ճաշակով են, նա պատասխանեց. «Իհարկե` ոչ, իմ ճաշակը ազգային երաժշտությունն է»: