|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ Խաչիկ Ասրյանը պարգեւատրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ինչը ոչ միանշանակ ընդունվեց շատերի կողմից: Yerkir.am-ի հետ զրույցում Ասրյանը հայտարարեց, որ ոստիկանապետին ճանաչում է 1990-ականներից, և ««Հայոց արծիվներ»-ը, լինելով հայրենասիրական դաշտում գործող ամենահզոր ՀԿ-ն, հանդիպումներ է կազմակերպում պետական պաշտոնյաների հետ:
Երեկ կազմակերպությունը, Խաչիկ Ասրյանի խոսքով, մեծ սիրով պարգևատրել է ՀՀ ոստիկանապետին` «հայոց պետականության կայացման ու հզորացման գործում մեծ ներդրում ունենալու համար»: «Վլադիմիր Գասպարյանի կերպարը յուրաքանչյուրիս համար հայրենասերի կերպար է, ի՞նչ PR-ի մասին է խոսքը: Եվ նրանք, ովքեր, իրենց պադվալներում կեղտոտ պահածոների տուփերի մեջ օղի խմելով, փորձում են մեր հայրենանվեր աշխատանքի վրա ցեխ շպրտել, վստահաբար ասում եմ, որ այդ ցեխը առաջին հերթին կպնելու է իրենց ու իրենց ողջ գերդաստանին: ՀՀ ոստիկանապետը երբեք` մինչև հիմա ու այսուհետ, PR-ի կարիք չի ունեցել և չունի»,-բացատրելով պարգեւատրության նպատակը` ասաց Խաչիկ Ասրյանը: