Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ԱՐՈՒՍ ԱՍՐՅԱՆԻ մասին է։ Հայ թատրոնի պատմության զարդանախշերից՝ Արուս Ասրյանը իր դերասանական տաղանդով ու կանացի հմայքով սահմանեց մի չափանիշ, որին հասնելու համար պետք էր լինել նրա նման բարի, առաքինի ու շնորհաշատ։ Արուս Ասրյանը մեծացել է թիֆլիսյան մշակութային միջավայրում, որը նրա ստեղծագործական կյանքի վրա մեծ հետք է թողել։ Երիտասարդ դերասանուհին գերազանց հանձնելով քննությունները, առիթ է ունենում ուսումը շարունակել Մոսկվայում, սակայն ընտանիքի նյութական ծանր կացության պատճառով հրաժարվում է: Նա իր աշխատասիրությամբ ու բեմին անվերապահ նվիրվածության շնորհիվ, կարճ ժամանակում գրավում է թատերական աշխարհի մեծերի ուշադրությունը։ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արուս Ասրյանը լավագույնս կերտելով մայրերի ու մամիկների կերպաները՝ հանդիսատեսին համակում էր սիրով ու գորովանքով։ Նա իր կատարողական հանճարեղ արվեստով մարդու մեջ սերմանում էր անչար լինելու կարևոր հատկանիշը և համարում էր, որ մարդը կարող է առաջ գնալ՝ միայն իր մեջ հաղթահարելով նախանձն ու նենգությունը։
Սիրելի դերասանուհին իր տաղանդով փայլեց նաև կինոյում։ Արուս Ասրյան մարդու, դերասանուհու մասին ավելին կիմանաք՝ դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։
#Համազգային_Երևան #Արուս_Ասրյան