Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-10 16:20
Աշխարհ

Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել որպես Ռամիլ Սաֆարովի. Խաչիկ Ասրյան

Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել որպես Ռամիլ Սաֆարովի. Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Yerkir.am-ի հետ զրույցում անվանեց «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»:

 

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին` Ասրյանը հայտարարեց, որ ցանկանում է, որ իր խոսքերը լինեն ավելի կոշտ, կոպիտ, եւ այն ուղղում է ո'չ թե Զարուհի Փոստանջյան քաղաքացուն, ո'չ թե Զարուհի Փոստանջյան կնոջը, ո'չ թե Զարուհի Փոստանջյան մորը, այլ` «ոմն Զարուհի Փոստանջյան» քաղաքական գործչին, ով վերջնականապես ցուցադրեց իր թերուցքային վիճակը ինչպես հայրենիքում, այնպես էլ` հայրենիքից դուրս»:

 

«Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ'Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»,-հայտարարեց Խաչիկ Ասրյանը:

 

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ իր համար ՀՀ-ն, հայոց պետականությունը ամենամեծ ընտանիքն է, իսկ «հայոց նախագահ» Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է, ով մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ»:

 

Ասրյանը կարծում է, որ բոլոր ընտանիքների ներսում էլ լինում են խնդիրներ, որոնք, սակայն, միշտ էլ լուծվում են:

 

«ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները պետք է բարձագույն արժեք ընդունեն եւ նաեւ տարածեն հինավուրց հայ ժողովրդի բարձրագույն խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, հայոց նախագահի` որպես գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ պաշտամունքի գաղափարը, նաեւ որպես առաջնորդապաշտության, այլ ոչ թե երեսուն արծաթով վաճառեն քրիստոնյա հայ ժողովրդի հոգիները` ազատություն, ժողովրդավարություն բառերը շահարկելով, խարխլելով հայոց պետականության հիմքերը»,-եզրափակեց Ասրյանը: