|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 7-ին` ժամը 22.30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողությունը: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները կարողացել են հետ շպրտել հակառակորդին: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որոնցից մեկը` սպա) և 6 վիրավոր:
Ադրբեջանական haqqin.az կայքը տեղադրել է այս տեղեկությունը՝ Новости Армения-ին հղումով, և, չգիտես` որտեղից, ենթադրել, որ «հայկական կողմը զգալի կորուստներ է տվել» (ուշագրավ է, որ տվյալ աղբյուրում նման տեղեկություն չկա): «Վիրավորների» կամ « զոհերի» թիվը ադրբեջանական կայքը, սակայն, դժվարացել է նշել: