կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-24 21:30
Հասարակություն

Հայրենիքի դավաճանություն է «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաների՝ նման չափորոշիչների մշակումը. Ա. Ասրյան

Հայրենիքի դավաճանություն է «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաների՝ նման չափորոշիչների մշակումը. Ա.  Ասրյան

Պատմաբան, պ.գ. թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը գրում է.

«Հայրենիքի, հայրենի պետության դավաճանություն է Հայոց պատմություն, Հայ գրականություն առարկաների, և ոչ միայն, համար ներկայացված առարկայական չափորոշիչների մշակումը։ Ովքեր մշակել են ներկայացված առարկայական չափորոշիչները կամ դրական կարծիք են տվել` հետ վերցրեք ձեր ստորագրությունները, մի ծախեք ձեզ, դա հայրենադավություն, սրբապղծություն ու մանկապղծություն է։ Այնպես մի արեք որ հայտնվեք Հայոց պատմության աղբանոցում, այնպես մի արեք որ ձեր հարազատները գլուխները կախ քայլեն։

Ուշքի եկեք քանի դեռ ուշ չէ...մեր պետությունն եք կործանելու, մեզ ու մեր սերունդներին նոր ցեղասպանության վտանգի առաջ եք կանգնեցնելու։

Դուք թուրքի ջրաղացին ջուր եք լցնում...»: