|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Սա հերթական խայծն է լինելու ժողովրդին տարբեր մտքերով զբաղացնելու, տարբեր մասերի բաժանելու համար։ Այս մասին ասաց պատմաբան Արմեն Ասրյանը՝ անդրադառնալով ակադեմիկական քաղաք ստեղծելուն։
«Այդ գաղափարի իրականացման համար ՀՀ-ից կպահանջվեն մեծ ծախսեր և դրա իրականացումը հանրապետության ուժերից վեր է ներկա պահին։ Եթե նույնիսկ միջազգային կազմակերպություններից վարկ վերցնենք, դա հերթական բեռն է լինելու մեր ժողովրդի ուսերին, քանի որ դա պետք է փակվի ի վերջո»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ սա անիրականանալի է։
Անդրադառնալով բուհական շենքերին, նա ասաց, որ պատկերը շատ տխուր կլինի, քանի որ միանշանակ այս շենքերը դատարկ չեն մնալու․
«Կարծում եմ այս շենքերը կսեփականաշնորհվեն և տեղերում կառուցվեն ինչ-ինչ հյուրանոցներ կամ մոլլեր, որոնք մեր երկրին ռեալ օգուտ չի բերելու»,- ասաց նա։