կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-20 00:56
Սպորտ

Իտալական Ա սերիա: 34-րդ տուր. թուրինցիները ևս մեկ քայլ կատարեցին դեպի Սկուդետո

Իտալական Ա սերիա: 34-րդ տուր. թուրինցիները ևս մեկ քայլ կատարեցին դեպի Սկուդետո

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի բոլոր հանդիպումները տեղի ունեցան այսօր:

 

Վերակենդանացած « Միլան»-ը.

 

Այս տուրում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին Կլաարենս Զեեդորֆի սաները: Այս անգամ կարմրասևերը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Լիվորնո»-ի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Մարիո Բալոտելլին 43’, Ադել Տաարաբթը 51’ և Ջիամպաուլո Պացինին 83’:  «Միլան»-ը այս հաղթանակից հետո հերթական 3 միավորը գումարեց իր հաշվին և, միավորների քանակը հասցնելով 51-ի, բարձրացավ 6-րդ հորիզոնական:

 

Միլանյան կապտասևերը նույնպես հաղթանակ տոնեցին.

Միլանյան մյուս թիմը՝ «Ինտեր»-ը, հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմա»-ի դարպասը: 48-րդ րոպեին Ռոլանդոն բացեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին 2 րոպե առաջ փոխարինման մտած Ֆրեդի Գուարին հաշիվը դարձրեց 2:0:  «Ինտեր»-ը այս հաղթանակից հետո պահպանեց 5 միավորի տարբերությունը համաքաղաքացիների նկատմամբ:  Մացարիի սաները իրենց ակտիվում ունեն 56 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը:

 

Նեապոլցիները ապահով են զգում 3-րդ տեղում.

«Նապոլի»-ն հյուրընկլավեց «Ուդինեզե»-ին: Այս խաղում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:  39-րդ րոպեին Կալեխոնը առաջ մղեց հյուրերին, սակայն 54-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը: Ավելացնենք, որ 89-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ֆեդերիկո Ֆերնանդեսը, ստանալով 2-րդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից:

 

  Թուրինցիները ևս մեկ քայլ կատարեցին դեպի սկուդետո.

Հերթական հաղթանակը տոնեց «Յուվենտուս»-ը, որը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:  Այս անգամ Կոնտեի սաները սեփական հարկի տակ 64-րդ րոպեին Պոգբայի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասան «Բոլոնյա»-ի նկատմամբ: «Յուվենտուս»-ը միավորների պաշարը հասցրեց  90-ի և առաջնության ավարտից 4 տուր առաջ 2-րդ տեղում ընթացող «Ռոմա»-ին գերազանցում է 8 միավորով:

 

Տուրի վերջին խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Ֆիորենտինա»-ին: 26-րդ րոպեին Ռաջա Նաինգոլանի խփած միակ գոլի շնորհիվ հռոմեացիները հաղթանակ տոնեցին:

 

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝


«Ատալանտա»-«Վերոնա»՝ 1:2

 

«Կատանիա-«Սամպդորիա»՝ 2:1

 

«Կյեվո»-«Սասուոլա»՝ 0:1

 

«Ջենովա»-«Կալյարի»՝ 1:2

 

«Լացիո»-«Տորինո»՝ 3:2

 

 

 

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքին կարող եք հետևել այստեղ