կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 13:05
Սպորտ

Իտալական Ա սերիա. 31-րդ տուրի ամփոփում

Իտալական Ա սերիա. 31-րդ տուրի ամփոփում

«Նապոլի»-ն կանգնեց «Յուվենտուս»-ի ճանապարհին:

 

Իտալական Ա սերիայի 31-րդ տուրում «Նապոլի»-ն ընդհատեց «Յուվենտուս»-ի հաղթանակների շարքը:  Նեապոլցիները սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեցին թուրինցիների դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Ժոզե Կալեջոն` 37՛, և Դրայս Մերտենսը` 81՛:  Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում «Յուվենտուս»-ը վերջին անգամ պարտվել էր 2013թ. հոկտեմբերի 20-ին` արտագնա խաղում 4:2 հաշվով զիջելով «Ֆիորենտինա»-ին: «Յուվենտուս»-ն այս պարտությունից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` 81 միավորով:

 

Հռոմեացիները ևս մեկ քայլով մոտեցան թուրինցիներին:

«Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Սասուոլո»-ի հետ: 16-րդ րոպեին Մատեո Դեստրոն առաջ մղեց հռոմեացիներին, իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեին Մայքլ Բաստոսը 2-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Ռուդի Գարսիայի սաները հերթական 3 միավորը գումարեցին իրենց հաշվին և այժմ «Յուվենտուս»-ին զիջում են 11 միավորով: Հարկ է նշել, որ մայրաքաղաքայինները 1 խաղ քիչ են անցկացրել և հաղթանակի դեպքում միավորների տարբերությունը «Յուվենտուս»-ի նկատմամբ կհասցնեն 8-ի: 

 

Կկարողանա՞ «Միլան»-ը դուրս գալ հասարակածային գոտուց:

Այս տուրում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին Կլաարենս Զեեդորֆի սաները: Հիշեցնենք, որ նախորդ տուրում միլանցիները 2 անպատասխան գնդակ էին ուղարկել «Ֆիորենտինա»-ի դարպասը: Այս խաղում կարմրասևերը 3 անգամ ստիպեցին «Կալիարի»-ի ֆուտբոլիստներին խաղը սկսել դաշտի կենտրոնից: Արդեն 4-րդ րոպեին Մարիո Բալոտելլին բացեց հաշիվը, իսկ 27-րդ և 54-րդ րոպեներին Կական, դառնալով գոլերի հեղինակ, ձևակերպեց դուբլ: «Միլան»-ը այս հաղթանակից հետո  միավորների պաշարը հասցրեց 42-ի և նույնքան միավոր վաստակած «Տորինո»­-ի հետ բաժանում է 10-11 տեղերը: Հատկանշական է, որ Զեեդորֆի սաները 5-րդ տեղում ընթացող «Ինտեր»-ից հետ են մնում ընդամենը 6 միավորով: Վերջիններս մեկ խաղ պակաս են անցկացրել և այսօր արտագնա խաղում կմրցեն «Լիվորնո»-ի հետ:

 

Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները`

«Բոլոնիա»-«Ատալանտա»` 0:2

«Տորինո»-«Կալիարի»` 2:1

«Սամպդորիա»-«Ֆիորենտինա»` 0:0

«Վերոնա»-«Ջենովա»`  3:0

«Լացիո»-«Պարմա»` 3:2