կարևոր
3490 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-11 12:20
Քաղաքական

Հրաժարական տուր ու ազգին հնարավորություն տուր նոր էջից սկսելու կերտել սեփական պատմությունը․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հրաժարական տուր ու ազգին հնարավորություն տուր նոր էջից սկսելու կերտել սեփական պատմությունը․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլը բանակը վերազինելու,Հայաստան-Արցախ-Սփյուռք բոլոր ռեսուրսները միավորելու փոխարեն, գրեթե 3 տարի ծախսեց փուչ «խաղաղության օրակարգի», բանակը կազմաքանդելու, Արցախի ինքնորոշումից հրաժարվելու, ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու, Եկեղեցուն մարտահրավեր նետելու վրա։

Սա է քո բերած խաղաղությունը։

Դու ձախողված գործիչ ես, Փաշինյան։

Քո կողքինները քեզ դրա մասին չեն ասում իրենց իսկ շահից ելնելով՝ տենդեռ ու պրեմիա վայելելով։

Բայց գնա ձեր տուն, քանի դեռ թուրքերն էդ տունդ էլ չեն մտել։

Ով քեզ համոզում է մնալ վարչապետ, քո թշնամին է, հասկացիր։

Հրաժարական տուր ու ազգին հնարավորություն տուր նոր էջից սկսելու կերտել սեփական պատմությունը։

Քեզնով փրկություն չկա։

Դու գոնե մի գրամ ուղեղ ունես, չէ՞։

Դե մտածիր ասածներիս մասին։

Այս ճակատագրական պահին վերցրու քո վրա պատասխանատվություն ու հեռացիր։

Դու խճճվել ես ու միայն քաոս ես բերում։

Մի հավատա կողքիդ «շոպլիկներին», պատմություն կերտիր ու հեռացիր լուռ։

Լսիր ինձ։

Հրաժարականը և՛ քո համար է ճիշտ, և՛ պետության։

Քո ինքնանպատակ համառությունը միայն մարդկային ու տարածքային կորուստներ է բերում։

Դու չե՞ս զզվել էդքան անեծքից ու ատելությունից, հայհոյանքից ու անարգանքից։

Գնա՛, քանի դեռ ամբողջությամբ չես կործանել քեզ էլ, Հայաատանն էլ»։