Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը ձայների 14 կողմ եւ 11 դեմ հարաբերակցությամբ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Չակ Հեյգելի թեկնածությունը` նրան մեկ քայլով մոտեցնելով վերջնական նշանակմանը. տեղեկացնում է Fox News-ը:
Նեբրասկա նահանգից նախկին սենատորին դեմ են եղել նրա կուսակիցները` հանրապետականները: Խորհրդարանականները, ովքեր կողմ են Հեյգելի թեկնածությանը, համարում են, որ նա մեծ վաստակ է ունեցել վիետնամական պատերազմում: Իսկ ընդդիմախոսները վկայակոչում են նրա վիճելի հայտարարությունները Իրանի եւ Իսրայելի, Իրաքի պատերազմի եւ ահաբեկչական խմբավորումների մասին:
Ի դեպ, yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը լրջորեն մտահոգված է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումից:
«Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկին սենատոր Հեյգելը հավատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ստահոդ հայտարարություններին»,- ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հեյգելը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ 1915 թվականի ողբերգություն ցեղասպանություն չի համարում: