Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր`ապրիլի 26-ին, #sutNikol նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը և Արթուր Դանիելյանն ամփոփեցին դրամահավաք-մրցույթի արդյունքները: Հաղթողները ստացան մոտ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակներ:
Հաղթողներ եղան երեք անվանակարգերում: Մասնավորապես` պատկերազարդում անվանակարգում մրցանակ ստացավ Արամ Գևորգյանը, լավագույն տեքստ անվանակարգում՝ Գագիկ Ուրումյանը, իսկ տեսանյութի հաղթողը, ով չէր ցանկացել մասնակցել մրցանակաբաշխությանը, խնդրել էր իր մրցանակը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Մենք կփոխանցենք, բայց կխնդրենք, որ Նիկոլ Փաշինյանը չհաշվի, թե 480 աշխատատեղ է բացվել»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Երկու հատուկ մրցանակ շնորհվեց ժյուրիի համակրանքը վայելած Վարդուհի Մխիթարյանին՝ նկարի և Նիկոլ Փաշինյանին՝ «լայվերի» համար, Փաշինյանին էլ, որպես մրցույթի հերոս, 250 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ շնորհվեց: Կոնստանտին Տեր-Նակալյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում գալ ու գումարը ստանալ, հակառակ դեպքում`այն կփոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին:
Կազմակերպիչ Արթուր Դանիելյանի խոսքով`մեկ տարի առաջ ստի հիման վրա ներկայիս իշխանությունները սահմանադրական կարգի հեղաշրջում կատարեցին: «Իշխանության սրբության շղարշը սկսեցինք ցրել և արդեն նկատում ենք, որ իշխանության ներկայացուցիչները բովանդակային դիսկուրսի մեջ փորձում են ներկայացնել վիճակագրություն, ինչը դեռ չի ստացվում, բայց փորձեր կան հիմնավորելո իրենց խոստումները, սա արդեն դրական տեղաշարժ է»,- ասաց նա` հավելելով. «Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն չի կարողանում որևէ բան անել: Խոսակցություններ կան, թե ռեպրեսիաներ են սկսում, բայց Նիկոլ Փաշինյանը ո'չ դրա ռեսուրսն ունի, ո'չ էլ կազմակերպման ունակությունը: Նա ռեպրեսիաների չի կարող գնալ, դա է միակ պատճառը, որ չի անում, հենց կարողանա, կանի: Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ առաջվանը չէ»: