կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-10 14:53
Սպորտ

Իտալական Ա սերիա. 23-րդ տուր. ամփոփում

Իտալական Ա սերիա. 23-րդ տուր. ամփոփում

Իտալական  Ա սերիայում տեղի ունեցան 23-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում «Նապոլի»-ն սեփական հարկի տակ ընդունեց  «Միլան»-ին: Հանդիպման 8-րդ րոպեին Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադել Տաարաբտը, որ վերջերս է տեղափոխվել Միլան, բացեց  խաղի հաշիվը: Սակայն ընդամենը 3 րոպե անց «Նապոլի»-ի կիսապաշտպան Գյոքհան Ինլերը հավասարեցնում է խաղի  հաշիվը՝ 1:1:  Թիմերն ընդմիջնման գնացին այս հաշվով:

2-րդ խաղակեսում տանտերերի գլխավոր ռմբարկու Գոնսալո Իգուաինը իր հաշվին ձևակերպեց դուբլ 25’ 82’ ` 3:1: Խաղն այդպես էլ ավարտվեց:

 

Թուրինի «Յուվենթուս»-ը հյուրընկալվեց «Վերոնա»-ին: 1-ին խաղակեսում Կառլոս Տևեսի հեղինակած դուբլը (4’ 21’) թուրինցիներին հաղթանակ չապահովեց:  2-րդ խաղակեսում Լուկա Տոնին և Էմիլ Ալֆրեդսոնը, համապատասխանաբար 52-րդ և 90-րդ րոպեներին, գրավեցին մրցակցի դարպասը: 

Հռոմեական դերբիի շրջանակներում «Լացիո»-ն  Հռոնի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմա»-ի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:


Միլանի «Ինտեր»-ը «Սան Սիրոյում»  ուժերը չափեց «Սասոուլո»-ի հետ : 48-րդ րոպեին Վալտեր Սամուելի խփած միակ գնդակի շնորհիվ «ներազուրիները» հաղթանակ տոնեցին:

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝

«Ֆիորենտինա» - «Ատալանտա» -2:0 (Ժոսեփ Իլիչիչ 16’, Ռաֆայել Ուոլսկի 86’)

«Ուդինեզե»-«Կյեվո»- 3:0  (Անտոնիո Դի Նատալե 56’, Բրունո Ֆերնանդես74’, Էմանուել Էգեմենգ-Բա 86’)

«Տորինո»-«Բոլոնյա» -1:2 (Կիրո Իմմոբիլե 5’,Ջոնաթհան Կրիստալդո 11’ 24’)

«Սամպդորիա»-«Կալյարի» -1:0 (Դանեիել Գստադելլո 11’)

«Պարմա»-«Կատանիա»- 0:0

«Լիվորնո»-«Ջենովա»- 0:1 (Լուկա Անտոնելլի 10’)


 23-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակին կարող եք հետևել այստեղ: