|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մեկնարկային 2 խաղում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
«Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ: Հյուրերը 56-րդ րոպեին բացեցին հաշիվը: Դիեգոյի գեղեցիկ հարվածից հետո Պինտոն չկարողացավ փրկել իր թիմին: 71-րդ րոպեին Ինիեստայի գեղեցիկ փոխանցումից հետո Նեյմարը հավասարեցրեց հաշիվը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ»-ում ընդունեց Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիա»-ին: Տանտերերը 58-րդ րոպեին Նեմանյա Վիդիչի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, սակայն 9 րոպե անց Բաստիան Շվայնշտայգերը հավասարեցրեց այն: Հավելենք, որ խաղավերջում Շվայնշտայգերը արժանացավ կարմիր քարտի: