Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կուտակային ռեֆորմը հետաձգելու վերաբերյալ հարց ՀՀԿ-ում չի քննարկվել. այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում, եթե որևէ մեկը բարձրացնի այդ հարցը, գուցե այն քննարկվի, բայց համոզմունք հայտնեց, որ ոչ ոք էլ չի բարձրացնի այդ հարցը:
«Մինչև ՍԴ որոշումը չլինի, որևէ մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել քննարկելու այն հարցը, որը գտնվում է ՍԴ-ում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Իսկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մենք ո՞վ ենք, որ միջամտենք այդ հարցին` նախքան ՍԴ որոշումը, կամ իմանանք, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի: Ժողովրդավարական երկիր ենք, մենք չենք միջամտում, և իրավունք էլ չունենք միջամտելու Հայաստանի բարձրագույն դատական իշխանության որոշումներին: ՍԴ-ն անկախ բարձրագույն դատական ատյան է, որի որոշումները պարտադիր են բոլորի համար»: