կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 14:10
Քաղաքական

Մենք դրան գնացողը չենք. Գալուստ Սահակյանը` պարտադիր կուտակայինի հետաձգման մասին

Մենք դրան գնացողը չենք. Գալուստ Սահակյանը` պարտադիր կուտակայինի հետաձգման մասին

ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքվեցին, թե քաղաքական մեծամասնությունը կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցով կգնա՞ զիջումների:

 

«Ես այն օրը Արծվիկ Մինասյանին ասում էի, որ ինքն է ակտիվ դիրքորոշումներ հայտնում այդ հարցի շուրջ, որովհետև միայն ինքն է տեղյալ ամբողջությամբ օրենքից: Մնացածները տեղյակ չեն: Սա քաղաքական շահարկում է: Դեռ այն ժամանակ հստակ սահմանված են եղել այս օրենքի կիրառման ժամկետները: Չեմ կարծում, որ մեկ տարով հետաձգելը տրամաբանական է, որովհետև էլի լռություն կտիրի, հետո կասեն, եկեք` վեց ամսով հետաձգենք: Մենք դրան գնացողը չենք: Բացառվում է, որ որևէ բան փոխվի»,- ասաց նա:

 

Լրագրողների դիտարկմանը, որ Հանրային խորհուրդը որոշել է, կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված, միջնորդություն ներկայացնել նախագահին, հնարավո՞ր է այդ դեպքում ինչ-որ բան փոխվի, Սահակյանը պատասխանեց, որ ինչպես Հանրային խորհուրդը, այնպես էլ քաղաքական մեծ և փոքր թիմերը կարող են իրենց կարծիքն ունենալ:

 

«Լավ, ենթադրենք մի բան ընդունեցինք, փոփոխություն մտցրեցինք կամ հետաձգեցինք… Ո՞վ է դրա պատասխանատուն: Քաղաքական մեծամասնությունն իր առաջ քաշած օրենքների պատասխանատուն է, բայց ո՞վ է պատասխանատուն լինելու փոփոխությունների հետևանքների համար: Օրենքը կկիրառվի, և վերջ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Դիտրակմանը, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնում է համապետական գործադուլ, Սահակյանն արձագանքեց. ««Ժառանգություն» կուսակցությունը էս արդեն քսան տարի է` գործադուլի մեջ է, էլի՞ ուզում են գործադուլ անեն: Մի կողմից ասում են աշխատատեղ չկա, հետո էլ գործադո՞ւլ են անում: Դա երազախաբության նման մի բան է դառնում»: