Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոչ թե մեր համար ենք արել այդ ռեֆորմը, այլ մարդկանց»,- այսօր լրագրողներին պարտադիր կուտակային ռեֆորմի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հարցին` արդյոք մտահոգո՞ւմ է, որ պարտադիր կուտակային համակարգի պատճառով ավելի է վատթարացել մարդկանց սոցիալական վիճակը, և սկսվել են բողոքի ակցիաներ աշխատողների կողմից, նա պատասխանեց, որ երկրում առկա է լուրջ կենսաթոշակային պրոբլեմ, այն թերի է և պետք է փոխվի, որովհետև մարդիկ չեն կարող լինել հավասար: Նա նշեց, որ երկրում մեկ թոշակառուին բաժին է հասնում մեկ աշխատող, ուստի նախկին համակարգը էլ չի կարող աշխատել: «Ինչպե՞ս կարող է ապրել թոշակառուն 40 հազար դրամով: Մենք այդ ռեֆորմն անում ենք, որ ապագայում մարդը 40 հազարի հետ ստանա ևս մի 80 հազար դրամ, որ կարողանա իր ծերությունը վայելել: Եթե պետությունը չի պայքարում աղքատության դեմ, ապա ասեք` ո՞վ է պայքարում»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ ինչո՞ւ ինքը չի միացել համակարգին, այն ժամանակ, երբ դա կամավոր էր, պատգամավորը պատասխանեց. «Ես կամավոր չեմ օգտվել, որովհետև ես էլ ձեզ նման քաղաքացի եմ, որն ունի հոգեբանություն՝ չմտածել թոշակի ու վաղվա օրվա մասին, դրա համար էլ ես էլ ձեզ պես չեմ մասնակցել, ինչը սխալ է»: Այդ դեպքում` ինչո՞ւ է հասարակությանը ստիպում, որ նրանք միանան համակարգին, պատգամավորը պատասխանեց. «Որովհետև աշխատանքային ու անձնական հարցերը տարբեր բաներ են»:
Խոսելով աշխատատեղերի միջոցով թոշակ ապահովելու մեթոդի մասին` նա նշեց, որ դա անհնար է, որովհետև դա կաշխատեր այն դեպքում, երբ մեկ թոշակառուին բաժին հասներ գոնե երկուսուկես աշխատող: