կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 09:38
Քաղաքական

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը կկայացվի նախքան բողոքի ակցիան. «Հայկական ժամանակ»

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը կկայացվի նախքան բողոքի ակցիան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր, թե չնայած հայտի քննարկման համար ՀԾԿՀ-ն ունի մոտ 80 օր, սակայն «կարծում եմ մենք մեկ շաբաթ հետո, ամսի 9-ին կամ 10-ին (հունիսի-խմբ.) արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք»: Բայց հունիսի 10-ին նշանակված հանձնաժողովի նիստի՝ հրապարակված օրակարգում էլէներգիայի սակագնի հետ կապված որեւէ հարց ներառված չէ: Թե ինչպե՞ս է հանձնաժողովը այդ օրը «դիրքորոշում հայտնելու» ներկայացված հայտի վերաբերյալ առայժմ անհայտ է:

Չի կարելի բացառել, որ հանձնաժողովը, իրոք, նախատեսած է եղել ՀԷՑ-ի հայտը քննարկել հենց այս շաբաթ, սակայն ինչ-ինչ պատճառներով հարցը հետաձգվել է: Մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀԾԿՀ-ն սակագնի վերանայման հարցը օբյեկտիվորեն պատրաստ կլինի քննարկել միայն հունիսի երրորդ տասնօրյակում, բայց քանի որ հունիսի 19-ին նախատեսված է բողոքի ցույց՝ ընդդեմ սակագնի բարձրացման, հանձնաժողովը կփորձի որոշումը կայացնել մինչ այդ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում