կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 13:03
Տնտեսական

ԵՏՄ միջկառավարական նիստում Հայաստանի համար դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Վարդան Այվազյան

ԵՏՄ միջկառավարական նիստում Հայաստանի համար դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Վարդան Այվազյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նոր է վերադարձել Մոսկվայից, ուր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:

 

Լրագրողների հարցին, թե ի՞նչ արդյունքներ կան, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Շատ դրական տնտեսական ձեռքբերումներ եղան` տարբեր հարցերի հետ կապված, նաև` գազի գնի հետ կապված, սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող»:

 

Մեր հարցին` Ռուսաստանը մտադիր է ռուբլով հաշվարկել Հայաստանին վաճառված գազի գումարը, նա պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է ռուբլով հաշվարկենք, մենք մեր ազգային տարադրամն ունենք»:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող գազի գինը հաշվարկել ռուբլով, քանի որ դա ձեռնտու չէ:


«ԵՏՄ-ն ռեալ հնարավորություն է մեր տնտեսության զարգացման համար` արտահանման ծավալների մեծացմանն ուղղված»,- ասաց Վարդան Այվազյանը:


Դիտարկմանը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց 10 օր է անցել, սակայն որևէ առաջընթաց չկա, ընդհակառակը` արտահանման ծավալներն են նվազել, նա պատասխանեց, որ Հայաստանը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, ռուբլին մեծապես արժեզրկվել է, բացի այդ` հունվար ամիսը միշտ էլ համարվում է պասիվ` ապրանքաշրջանառության տեսակետից, ուստի տրամաբանական է, որ արտահանման ծավալները պետք է նվազեին: ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ դեռևս ժամանակ է պահանջվում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կարողանա օգտվել ԵՏՄ մեխանիզմներից: