|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս պահին «Նաիրիտ» գործարանի` հարյուրից ավելի աշխատակիցներ երթով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայր` հերթական անգամ բարձրացնելու 12 ամիսների չստացած աշխատավարձերի խնդիրը:
Մինչ այդ նրանք հավաքվել էին կառավարության շենքի մոտ, իսկ աշխատակիցներից մի քանիսը, ՀՀ կառավարության դիմումների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի ուղեկցությամբ, հանդիպել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Նախարարը խոստացել էր աշխատակիցներին, որ մի ամսվա աշխատավարձը կստանան փետրվարի 15-20-ը, իսկ գործարանի ճակատագիրը պարզ կդառնա բանակցությունների արդյունքում: Սակայն քաղաքացիներին վրդովեցրել էր այդ պատասխանը, այդ իսկ պատճառով նրանք շարժվեցին դեպի նախագահական:
Տեսանյութը` yerkir.am-ի