կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-05 13:35
Հասարակություն

Նաիրիտցիներին աշխատավարձ վճարողը շանտաժի է ենթարկում նրանց

Նաիրիտցիներին աշխատավարձ վճարողը շանտաժի է ենթարկում նրանց
«Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանն այսօր րագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ պատրաստվում է իրավաբանների հետ խորհրդակցել, այնուհետև դիմել դատարան՝նաիրիտցիների դեմ «շանտաժ» իրականացնելու հայցով։ Հարությունյանը նշեց, որ իրենց ստիպել են պայմանագիր կնքել «Նաիրիտ 2» ընկերության հետ,ստանալ միայն աշխատավարձ՝հրաժարվելով տույժ-տուգանքներից: «Մեզ առաջարկվեց կնքել պայմանագիր ու հրաժարվել տույժ-տուգանքներից, այսինքն՝ ստանալ միայն մայր գումարը: Մենք եթե համաձայն չլինեինք, կարող էինք դիմել դատարան: Բոլոր նրանք, ովքեր դիմել են և իրենց հայցը բավարարվել է, այսինքն՝ գործարանին պարտադրվել է վճարել նաև տույժ-տուգանքները, նրանց ևս ասվել է՝ աշխատավարձ ստանալու համար, պետք է հրաժարվեք տույժ -տուգանքներից։ Այսինքն՝ դատարանի որոշումը չի կատարվել, ինչը ես շանտաժ եմ համարում մեր նկատմամբ ու պարտադրանք»,- ասաց նա: Անուշ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե ով է իրենց շանտաժի ենթարկել, նշեց. «Նա ով վճարել է աշխատավարձերը»: