|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին` ի վերջո, ընդունե՞լ է Թուրքմենստանի նախագահի` տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը ստանձնելու առաջարկը:
«Ես այդ հարցին չեմ պատասխանի»,- հարցը մինչեւ վերջ չլսելով`ասաց Բագրատյանը եւ կախեց լսափողը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայաստանյան մամուլը հեղեղված էր լուրերով, իբր Հրանտ Բագրատյանին առաջարկվել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը: Որոշ թերթեր նույնիսկ գրում էին, որ Բագրատյանը անմիջապես մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` նախագահի հետ առաջարկը քննարկելու:
Մենք պարզապես ցանկանում էին պարզել, թե ի՞նչ արդյունք են տվել այդ քննարկումները եւ համաձայնե՞լ է, արդյոք, Բագրատյանը ստանձնել խորհրդականի պաշտոնը: