|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Փոքրիկ Սերյոժայի հուղարկավորության արարողության ժամանակ հոգևորակակններից մեկը բոլորի համար անակնկալ կերպով հայտարարեց. «Սիրելի' ազգականներ, Ավետիսյան ընտանիքի հարազատներ, ցավակցական հեռագիր է ստացվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից»: Եվ սկսեց կարդալ՝ սկզբից մինչև վերջ, ու նշեց, թե այլ բազմաթիվ հեռագրեր էլ են ստացվել, որոնք «երևի թե հարմար էլ չի հիմա ընթերցել»:
Փոքրիկի դիակի շուրջ հավաքված մարդկանցից մեկի նյարդերը տեղի տվեցին, նա դիմեց հոգեւորականին. «Դուք հոգևորական եք, հիմա մենք 20 հատ նախարար ունենք, հիմա ի՞նչ կարևոր է` ինչ հեռագիր են ուղարկել»:
Հոգևորականը կտրուկ պատասխանեց. «Քեզ չի վերաբերում»:
«Ոնց՞ չի վերաբերում»,- վրդովված առարկեց գյումրեցին:
Բարեբախտաբար, տհաճ միջադեպն այսքանով սահմանափակվեց: